ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի շնորհավորական ուղերձն ուսուցչի օրվա առթիվ
2008-10-06
ՍիրելիÕ› դաստիարակներ և ուսուցիչներ,
ՀարգելիÕ› գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ` մասնագիտական տոնի կապակցությամբÖ‰
Ուսուցչի հանդեպ հարգանքն ու ակնածանքը, ինչպես նաև կրթության և գիտելիքի ձգտումը մշտապես եղել են մեր ժողովրդի այն հատկանիշներից, որոնք ազգապահպանման գործում մեծ դերակատարում են ունեցելÖ‰ Ժամանակակից աշխարհում մեր պետականության պահպանման և զարգացման համար այդ հատկանիշները դարձյալ լուրջ գործոն են, ու մենք պետք է շարունակենք քայլերը՝ ուղղված հասարակության մեջ գիտելիքի, այն կրողի և փոխանցողի վարկի բարձրացմանը, պատվավոր դերի վերականգնմանըÖ‰
ՍիրելիÕ› մանկավարժներ, ինչպես միշտ, այսօր էլ Ձեր գործը դյուրիններից չէÖ‰ Ազգային նկարագրով և մարդկային բարձր արժանապատվությամբ անհատներ դաստիարակելու Ձեր առաքելությունը չի փոխվել, բայց Ձեզնից այսօր բավականին ջանքեր են պահանջվում նաև առավել նորարարական ու ստեղծագործ մոտեցումներով հանդես գալու, որպես համակարգում իրականացվող բարեփոխումների շղթայի առանցքային օղակներից մեկը՝ Ձեր լուրջ դերակատարումն ունենալու համարÖ‰ Համոզված եմ, որ այդ գործընթացներում մենք մեր ուժերը համատեղելու և հաջողելու ենք՝ նաև իր պատվարժան կոչմանը մշտապես անձնվիրաբար ծառայող հայ մանկավարժի շնորհիվÖ‰
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում ամենայն բարիքÖ‰