«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կ
2008-12-09
Ն ա խ ա գ ի ծ
---------------------
արձանագրային
Հավանություն տալ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու…
Միջազգային համաժողով
2008-12-09
Դեկտեմբերի 10-ին, ժամը 1100-ին Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում /Արգիշտի փ.7/ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը և «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը կազմակերպում են միջազգային համաժողով` «Ռուսաց լեզուն գիտական համագործակցության և մշակույթների երկխոսության երաշխիք» թեմայով:
Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի շնորհանդես
2008-12-09
Դեկտեմբերի 10-ին, ժամը 1500-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (հասցե` Երևան, Վրացյան 73) տեղի կունենա նորաստեղծ Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի շնորհանդեսը: Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը, Համաշխարհային բանկի Կրթության որակի և համապատասխանության ծրագրի ղեկավար Խուան Մանուել Մորենոն:
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի 15-ամյա հոբելյան
2008-12-05
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի 15-ամյա հոբելյանին: Նիստին մասնակցում էին Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Ս. Համբարձումյանը, ՀՃԱ-ի նախագահ Ս. Մինասյանը, ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, Միջազգային ճարտարագիտական և Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիաների նախագահ Բ. Գուսևը, ՀՀ և արտերկրի ճանաչված գիտնականներ:
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի 15-ամյա հոբելյան
2008-12-04
Դեկտեմբերի 5-ին, ժամը 1500-ին ՀՊՃՀ-ի /Տերյան 105/ առաջին մասնաշենքում տեղի կունենա Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի 15-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը: Նիստին կմասնակցեն ՀՀ և արտերկրի ճանաչված գիտնականներ: