ԿԳ նախարարը հանդիպել է հանրային խորհրդի անդամների հետ

2017-10-02

Հանրային խորհրդում  տեղի է ունեցել  ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի   քննարկում,  որին մասնակցել  և ելույթով հանդես է եկել  նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ընդգծելով հարցի քննարկման կարևորությունը և հանրային  հետաքրքրությունը, ներկայացրել է հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված…

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլ

2017-09-29

Յուրաքանչյուր տարի «Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անցկացվում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Մրցույթներն այսօր անցկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները /«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյան, «Տարվա լավագույն…

12-ամյա պարտադիր կրթությունը ՀՀ եզդիական համայնքի կողմից ընդունելի է

2017-09-29

12-ամյա պարտադիր կրթության օրենսդրական պահանջը, որն ուժի մեջ է  մտել 2017-18 ուսումնական տարվանից, ՀՀ-ում ապրող եզդիական համայնքի կողմից ընդունելի է և ողջունելի: «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր նման տեսակետ են հայտնել եզդիական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Հանրային ռադիոյի մեկնաբան Հասան Թամոյանը նախ պատմական ակնարկով անդրադարձ է կատարել Հայաստանում…

ԿԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողին

2017-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությանը: Վերջինս Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի կողմից ընդունված հոգեկան և ֆիզիկական առողջության ստանդարտներից օգտվելու քաղաքացիների իրավունքի ապահովումը դիտարկելու առաքելությամբ:

Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը կարևորել է Հատուկ զեկուցողի առաքելությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի…

Կրթության որակը` որպես առաջնահերթություն

2017-09-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Իսրայելի առողջապահության նախարարի և Առողջապահության նախարարության գլխավոր տնօրենի հատուկ հարցերով խորհրդական, պրոֆեսոր Շաուլ Յացիվիին և Առողջապահության նախարարության բժշկական մասնագիտությունների լիցենզավորման ավագ աշխատակից Ավիտալ Վեներ-Աումանին:  Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ հարցեր, մասնավորապես, իսրայելական կողմին հետաքրքրել է ՀՀ բուհերում բժշկական…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։