Շոշափելի արդյունքներ` ներառական մասնագիտական կրթության ոլորտում

2017-10-11

Արմավիրի արվեստի պետական քոլեջում այսօր պաշտոնապես բացվել է սոցիալական ձեռնարկություն, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի արդյունք է:  Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ…

Առողջ հասարակության ճշգրիտ չափանիշը ուսուցչի դիրքն է. Մ. Մկրտչյան

2017-10-11

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Ուսուցչի օրվան նվիրված  տոնական միջոցառումների  շրջանակում տեղի է ունեցել  մի խումբ մանկավարժների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը պարգևներ է հանձնել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների անվանակարգերի հաղթողներին և մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր  մասնակիցներին: Շնորհավորելով…

Նոր ծրագրերը բարձրացրել են ՄԿՈՒ ոլորտի գրավչությունը

2017-10-10

Արմենպրես մամուլի ակումբում այսօր հյուրընկալվել էր ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթութան վարչության պետ Արտակ Աղբալյանը, ով լրագրողներին է ներկայացրել ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նրա խոսքով` վերջին 1,5 տարվա ընթացքում ՄԿՈՒ ոլորտում մեկնարկել են նոր ծրագրեր, որոնք հիմնականում իրականացվում են դոնոր կազմակերպությունների կողմից: Արտակ Աղբալյանը տեղեկացրել է, որ…

«Հորիզոն-2020» ծրագիրը հանդիպման առանցքում

2017-10-10

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Ողջունելով ՀՀ ԿԳ նախարարին, Եվրոպական hանձնաժողովի հանձնակատարն անդրադարձել է իր այցելությանը Հայաստան, որակելով այն որպես ջերմ ու արդյունավետ համագործակցության սկիզբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են…

25 շրջանավարտ ստացել է երկլեզու ուսուցման վկայական

2017-10-10

Երևանի թիվ 119 դպրոցում 2013 թվականից իրականացվում է «Ֆրանսերեն լեզու» և «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցում՝ որպես հիմնական ծրագրի առարկաներ: Որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ ուսուցանվում են «Ֆրանսիայի պատմություն ու աշխարհագրություն» և «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաներ: Վերոնշյալ կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած արդեն երկրորդ խումբ շրջանավարտները` թվով 13 աշակերտ, այսօր ՀՀ կրթության…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։