ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2017-10-10
Հոկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի N 871-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» (չզեկուցվող)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի…
Կրթության պլանավորումն ապագայի կանխատեսում է
2017-10-09
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տրվել է «Փոփոխության սերունդ» ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել և նախաձեռնությունը ողջունել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
«Փոփոխության…
Նախարար Լևոն Մկրտչյանը մեկնել է Բրյուսել
2017-10-09
Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հրավերով հոկտեմբերի 9-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Բրյուսել: Հանդիպման նպատակն է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում քննարկել «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո…
ԿԳ նախարարն ընդունել է «Samsung» ընկերության պատվիրակությանը
2017-10-06
Էլեկտրոնային կրթության ուղղությամբ հնարավոր համագործակցության նպատակով, այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Samsung» ընկերության փոխնախագահ Սինգ Սիկ Չոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախարարը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կրթության կազմակերպումը մեր երկրի առաջնահերթություններից է: Նրա խոսքով` Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակում նախարարությունն աշխատանքներ է տանում տեսադասերի…
Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի շրջանակում
2017-10-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Բրիտանական խորհրդի (ԲԽ) տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենին և ԲԽ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին:
Նախարարը շնորհավորել է հյուրերին՝ Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ և նշել, որ խորհուրդը մեր երկրում ծավալում է կարևոր գործունեություն, որտեղ կրթության ոլորտի համագործակցությանը կարևոր տեղ է…