ԿՐԹԱԹՈՇԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2010
2010-06-16
ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա, 2010 թվականին ՌԴ բուհերում կրթություն սանալու նպատակով, ՌԴ կրթության և գիտության նախարարության կողմից ՀՀ-ին տրամադրվել է 42 պետական կրթաթոշակ :
Կրթաթոշակին հավակնող թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
-ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ`լրացված տպագիր տառերով,
-միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի պատճենը, իսկ ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ` նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված ,
-բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջության և ԴԻԱՀ-ի վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,
-անձնագրի պատճենը,
-ծննդյան վկայականի պատճենը` /նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված/,
-3x4 չափսի 4 լուսանկար:
Թեկնածուները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. հունիսի 18-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ 619 սենյակ, հեռ. 562364):












