Կրթություն-տնտեսություն կապ. նոր մեխանիզմներ

2010-07-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսի գխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում Եվրոպական Միության հետ համատեղ իրականացվող ընթացիկ և զարգացման նոր ծրագրերի հնարավորությունները: Ողջունելով Եվրամիության պատվիրակներին` նախարարը…

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ

2010-07-09

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2000 թվականից կազմակերպում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, որը 2002 թվականից իրականացվում է պետական աջակցությամբ: 2008 թվականից ծրագրին տրամադրվող պետական միջոցները զգալիորեն մեծացել են, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ոչ միայն դասընթացների կազմակերպման, այլ նաև ուսուցիչների` Հայաստանում կեցության և մշակութային ծրագրի ծախսը:

Դասընթացներ պետական ծառայողների համար

2010-07-09

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) «Հարավային Կովկասում միջազգային հարաբերությունների մասին գիտելիքների ամրապնդման» ծրագրի շրջանակում Ժնևի Միջազգային հարաբերությունների և զարգացման բարձրագույն դպրոցը կազմակերպում է դասընթացներ պետծառայողների համար` «Մարդու միջազգային իրավունքների և շրջակա միջավայրին վերաբերյալ օրենսդրություն» թեմայով: Դասընթացները տեղի կունենան Երևանում սույն թվականի սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 8-ը:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում

2010-07-09

Հուլիսի 12-ին, ժամը 1000-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում /Տիգրան Մեծի 17, ռեկտորատի մասնաշենք/ տեղի կունենա սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը:
Ծրագրի մասնակիցներին կողջունի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նոր ծրագիր. «Կայուն դպրոցական սնունդ»

2010-07-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի  (UNWFP) հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Մելանի Մեյսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Պարենի համաշխարհային ծրագրի  կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մանրամասներ: Նախարարը նախ շնորհավորել է տիկին Մեյսոնին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ համատեղ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։