Դասընթացներ պետական ծառայողների համար

2010-07-09

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) «Հարավային Կովկասում միջազգային հարաբերությունների մասին գիտելիքների ամրապնդման» ծրագրի շրջանակում Ժնևի Միջազգային հարաբերությունների և զարգացման բարձրագույն դպրոցը կազմակերպում է դասընթացներ պետծառայողների համար` «Մարդու միջազգային իրավունքների և շրջակա միջավայրին վերաբերյալ օրենսդրություն» թեմայով:
Դասընթացները տեղի կունենան Երևանում սույն թվականի սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 8-ը:
Դասընթացների հետ կապված բոլոր ծախսերը կֆինանսավորվեն SDC-ի կողմից:
Դիմումներն ընդունվում են ֆաքսով` ++41229085759 հեռախոսահամարով կամ applications@cabir.org  էլ. հասցեով` ուղղված ծրագրի համակարգող Սելին Գլուտցին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2010 թվականի օգոստոսի 30-ը:
Դիմումի ձևին և լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.cabir.org/applications կայքից կամ Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակից, հեռ.` 52-40-88:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։