«Խաղաղության ամրոց».հաշտեցման ծիծեռնակներ
2010-07-27
Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Տոսկանա նահանգի Ռոնդինե քաղաքում գործող «Խաղաղության ամրոց» /Ռոնդինե/ կրթական ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարիի գլխավորած պատվիրակությունն այսօր հյուրընկալվեց կրթության և գիտության նախարարությունում: Ողջունելով հյուրերին` ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Ս. Մինասյանը նշել է, որ «Խաղաղության ամրոց» կրթական ասոցիացիայի առաքելությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ գնահատանքի է արժանի:
ԱՄՓՈՓՎԵՑ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԿԱՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ_ՓԱՌԱՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
2010-07-27
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2010 թվականին առաջին անգամ կազմակերպել է «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոն, որի շրջանակում այսօր Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է մանկական նկարի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի շուրջ 200 երեխայի աշխատանքներ: Ցուցահանդեսի նպատակն է` նպաստել Սփյուռքում մանկական ստեղծագործական գործունեությանը և…
Կրթաթոշակ` ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա
2010-07-22
Շարունակվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության համապատասխան ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու համար մրցույթի փաստաթղթերի ընդունելությունը:
170 աշխատանք եզրափակիչում
2010-07-22
Ամփոփվեց «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի առաջին փուլը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Մրցույթ-փառատոնի նպատակն է մանուկների և դեռահասների շրջանում ստեղծագործական ունակությունների զարգացումը և հայկական հեքիաթների նկատմամբ հետաքրքրությունը խթանելու միջոցով նպաստել ազգային արժեքների արմատավորմանն ու պահպանմանը:
Մրցույթ-փառատոնին մասնակցել է 6-12 տարեկան շուրջ…
ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2010 /լրացված/
2010-07-22
ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ և շարունակում փաստաթղթերի ընդունելությունը 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության համապատասխան ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և տիրապետում ռուսերեն լեզվին:
…












