«Իմ ուսուցիչը» սոցիալական հոլովակների շարք
2010-09-03
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աջակցությամբ հանրությանն է ներկայացվում «Իմ ուսուցիչը» սոցիալական հոլովակների շարքը, որում մշակույթի, սպորտի, հասարակական և քաղաքական ոլորտների անվանի գործիչները հիշողություններ են ներկայացնում իրենց ուսուցիչների մասին: Նախաձեռնությունը երախտիքի յուրօրինակ դրսևորում է կրթության ոլորտի բոլոր այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր իրենց գործունեությամբ հետք են թողել աշակերտների աշխարհայացքի, բնավորության, ընդանուր նկարագրի ձևավորման և մասնագիտական կողմնորոշման գործընթացում:
Շարքը նպատակ ունի հանրության շրջանում ընդգծել ոչ միայն գիտելիքի կարևորությունը, այլև վերագնահատել բոլոր նրանց, ովքեր գիտելիքի կրողներն ու փոխանցողներն են:
Շարքը եթեր է հեռարձակվում Հայաստանի Հանրային և «Արարատ» մշակութային հեռուստաալիքներով:












