Հաղթողների պարգևատրում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

2010-11-22

Նոյեմբերի 23-ին, ժամը 1200-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Առարկայական լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողների և մասնակիցների պարգևատրման արարողությունը: Պարգևները կհանձնեն Ն.Ս.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը:
ԶԼՄ ներկայացուցիչներին Էջմիածին մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը`  նոյեմբերի 23-ին, ժամը…

Հայտերի ներկայացման ժամկետները երկարաձգվել են

2010-11-22

2011/2012 ուսումնական տարում Չեխիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ինֆորմատիկայի, տեխնիկական և բժշկական ուղղվածության մասնագիտություններով մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն ստանալու համար մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգվել  է մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը ներառյալ:

ՋՈՆ ՍՄԻԹԻ ԱՆՎԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ - 2011

2010-11-19

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և «Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդը» հայտարարում են Ջոն Սմիթի անվան 2011թ. ծրագրի բաց մրցույթ: Չորսշաբաթյա ծրագրի մրցույթին կարող են  մասնակցել 25-40 տարեկան, քաղաքական ոլորտում, պետական կառավարման համակարգում, բիզնեսի, ԶԼՄ-ների կամ քաղաքացիական հասարակության բնագավառում աշխատող այն երիտասարդները, ովքեր ունեն ձեռքբերումներ կառավարման և հանրային ծառայությունների բնագավառում:…

Ի գիտություն

2010-11-18

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է հանրակրթական դպրոցների աշակերտներին և նրանց ծնողներին, որ 2011 թվականին ՀՀ հանրակրթական դպրոցները շրջանավարտներ չեն ունենալու: Միաժամանակ հայտնում ենք, որ 2011թվականի բուհերի ընդունելության քննությունները կազմակերպվելու են միայն նախորդ տարիների շրջանավարտների համար:

Ծրագիրը ներկայացվում է հանրությանը

2010-11-18

ՀՀ վարչապետի հավանությանն է արժանացել ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացրած «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը»:
Ծրագրի վերաբերյալ Ձեր կարծիքներն ու առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև դեկտեմբերի 15-ը հետևյալ հասցեներով`
Փոստային` Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։