Համակարգչային նոր ծրագիր` Հայաստանի և Սփյուռքի դպրոցների համար
2010-12-17
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «LOGO MicroWorlds EX–ը Հայաստանի ու Սփյուռքի դպրոցների համար» ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրավորման LOGO լեզվի հիման վրա ստեղծված հայալեզու առաջին համակարգչային ուսուցողական միջավայրը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի հայկական դպրոցներում հայալեզու համակարգչային միջավայրի ներդրման եռամյա ծրագիրը: «Ներկայումս ամբողջ…
«ՀՀ վարչապետի գավաթի» մրցաշար
2010-12-17
2011թ. հունվար ամսին «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կազմակերպում են «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը:
Կանոնակարգն ու ձևաթուղթը` կից ֆայլում:
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2010-12-16
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ դեկտեմբերի 23-ին,ժամը 1600-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների` հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
Համակարգչային նոր ծրագրի շնորհանդես ԿԳՆ-ում
2010-12-16
Դեկտեմբերի 17-ին, ժամը 1200–ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «LOGO MicroWorlds EX–ը Հայաստանի ու Սփյուռքի դպրոցների համար» ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրավորման LOGO լեզվի հիման վրա ստեղծված հայալեզու առաջին համակարգչային ուսուցողական միջավայրը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի հայկական դպրոցներում հայալեզու համակարգչային միջավայրի ներդրման եռամյա ծրագիրը: Շնորհանդեսին…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է
2010-12-15
Հանրությանն իրազեկելու և լրատվամիջոցների որոշ հրապարակումների դիտավորյալ կամ չիմացության արդյունքում թյուր մեկնաբանությունները կանխելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է.
ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի 1394-Ն որոշմամբ հաստատվել է «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու»…












