Համակարգչային նոր ծրագրի շնորհանդես ԿԳՆ-ում
2010-12-16
Դեկտեմբերի 17-ին, ժամը 1200–ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «LOGO MicroWorlds EX–ը Հայաստանի ու Սփյուռքի դպրոցների համար» ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրավորման LOGO լեզվի հիման վրա ստեղծված հայալեզու առաջին համակարգչային ուսուցողական միջավայրը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի հայկական դպրոցներում հայալեզու համակարգչային միջավայրի ներդրման եռամյա ծրագիրը: Շնորհանդեսին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:












