Ամփոփվել են մրցույթի արդյունքները
2010-12-28
Դրամաշնորհային ծրագրերի մրցույթների մասնակցության հայտ էին ներկայացրել 11 հաստատություն ու կազմակերպություն, մասնավորապես, 7 բուհ և 4 կազմակերպություն:
Մրցույթի արդյունքում բարձրագույն ուսումնական հաստատությունների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել.
«Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի բարելավում` որպես շարժունությունը ապահովող և Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածքին ինտեգրման կարևոր գործիք» անվանակարգում` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Հայաստանի պետական ագրարային համալսարանները, «Բարձրագույն և ուսումնական հաստատությունների կառավարման գործունեության թափանցիկության և հաշվետվողականության համակարգի կատարելագործում» անվանակարգում` Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, «Ուսանողների գնահատման նոր մեխանիզմների մշակում և ներդրում» անվանակարգում` Գավառի պետական համալսարանը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծություն» անվանակարգում` Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ն և «Այ Փի ԷսՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ն:












