Կրթության որակը շարունակում է մնալ առաջնային
2011-02-28
Ամբողջովին կասեցվել են`
1/«Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիա» հիմնադրամի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 288 լիցենզիայի գործողությունը,
2/Հայաստանում «Գերմանական համալսարան» հիմնադրամի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 1065 լիցենզիայի գործողությունը.
Մասնակի կասեցվել են`
3/«ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 791 լիցենզիայի գործողությունը` մագիստրոսի որակավորման աստիճանով, առկա ուսուցմամբ, «Տնտեսագիտություն», «Իրավագիտություն», «Լրագրություն», «Օտար լեզու և գրականություն» մասնագիտությունների մասով,
4/Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարան» արտադրական կոոպերատիվի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 167 լիցենզիայի գործողությունը` բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճաններով, առկա ուսուցմամբ, «Կիրառական մաթեմատիկա» և «Աշխարհագրություն» մասնագիտությունների մասով.
Դադարեցվել է`
5/ Երևանի «Ալաշկերտ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 064 լիցենզիայի գործողությունը:
Հանձնաժողովը ի գիտություն է ընդունել.
6/«Ռոսլին>> արվեստի ինստիտուտ» և «Երևանի Լորիս Քալաշյանի անվան բաց համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միացումը «Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` հիմք ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 1 արձանագրությունը:
Մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններին տրվել է նախազգուշացում ստուգման արդյունքում արձանագրված շտկելի խախտումները վերացնելու և արդյունքների մասին հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնելու համար:












