Գործընկերության ընդլայնման նոր ծրագրեր

2011-03-01

Մ.Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում այսօր ստորագրվել է պայմանագիր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի և Մ.Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի միջև: Պայմանագրի ստորագրմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կարևորելով այս տիպի պայմանագրերի ստորագրումը նա նշել է, որ հաշվի առնելով դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ավանդույթները, բուհը ստանձնում է այս դպրոցի հովանավորությունը` կարևորելով ավագ դպրոցների նախամասնագիտական ուղղվածությունը:
«Այս դպրոցը պետք է դառնա Կենտրոն վարչական շրջանի լավագույն դպրոցներից մեկն իր կրթական բովանդակությամբ, ծրագրերի մակարդակով, ինչպես նաև դառնա ճարտարապետական բուհի ապագա դիմորդների դարբնոց»,- նշել է նախարարը, հավելելով, որ ավագ դպրոցների կայացման համար պետք է ներգրավել ոչ միայն պետական, այլև  գործընկերների, բուհերի, գործարարների և հովանավորների միջոցները, որպեսզի ավագ դպրոցներն իրականացնեն այն առաքելությունը, որի համար սկսվել է այս գործընթացը:
 Պայմանագիրը, կրթական ծրագրերի ժամանակակից պահանջներից ելնելով, նպատակ ունի ճարտարապետաշինարարական մասնագիտությունների վերաբերյալ պատկերացումներ և կողմնորոշումներ ձևավորել սովորողների շրջանում և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով ընդլայնել շրջանավարտների գիտելիքներըÖ‰
Կողմերը պարտավորվում են միավորել իրենց ավանդները, համատեղ կազմակերպել ֆիզիկա, քիմիա, գծագրություն, նկարչություն առարկաների և լեզուների ուղղություններով խորացված հոսքային ուսուցում, պատրաստել ճարտարապետաշինարարական մասնագիտությունների գծով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կողմնորոշմամբ շրջանավարտներ՝ համալսարանում մասնագիտություն ստանալու ակնկալիքով, ինչն իրականացնելու նպատակով դպրոցում կազմավորվել են նպատակային տարբերակված դասարաններÖ‰
Թիվ 3 ավագ դպրոցը պարտավորվում է կազմակերպել համալսարանի մասնագետների և սովորողների միջև հանդիպումներ, ուսումնակրթական աշխատանքներ համակարգչատեխնիկական, նյութագիտական, շինարարատեխնիկական և ճարտարագիտական թեմաներով, անցկացնել զրույցներ, բանավեճեր, գրավոր աշխատանքներ, թեմատիկ մրցույթներ և այլ միջոցառումներÖ‰
Համալսարանն իր հերթին պարտավորվում է, ըստ անհրաժեշտության, նպատակային դասարաններում ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ապահովել համալսարանի համապատասխան մասնագետների ներկայությունը, ապահովել մեթոդական գրականություն, համալսարանի միջոցներով դպրոցում կատարել հիմնանորոգման, դասարանների արդիականացման և կահավորման աշխատանքներÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։