Հայ ուսուցչուհու հաղթանակը
2011-03-28
2010 թվականի դեկտեմբերին կայացել էր «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան երկրորդ ֆորումը, որը «Մայքրոսոֆթ» ընկերությունը կազմակերպել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղÖ‰ «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան երկրորդ մրցույթում առաջին երեք տեղերը գրաված մասնակիցները՝ Նարինե Բաղդասարյանը (Վանաձորի «էվրիկա» վարժարան), Գեղամ Սիմոնյանը (Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան) և Անահիտ Բաղդասարյանը (Վանաձորի թիվ 24 դպրոց) իրավունք էին ստացել ներկայացնելու Հայաստանը «Նորարար ուսուցիչների» 8-րդ համաեվրոպական ֆորումումÖ‰
Մարտի 22-24 Մոսկվայում կայացել է 8-րդ համաեվրոպական ֆորումը, որին մասնակցել են ավելի քան 300 ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ և կրթության ոլորտի այլ պատասխանատուներ՝ շուրջ 40 երկրներիցÖ‰ Հայաստանը ներկայացնող մասնակիցներից Նարինե Բաղդասարյանի «Բլոգը, որպես կրթական միջավայր եւ գիտելիքների թեստեր» աշխատանքը «Նորարարությունը մարտահրավերների համատեքստում» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակիÖ‰ Նարինե Բաղդասարյանը մյուս հաղթողների հետ իրավունք է ստացել մասնակցելու նոյեմբերին Վաշինգտոնում կազմակերպվող «Նորարար ուսուցիչների» համաշխարհային ֆորումինÖ‰