Աշխատանքային խմբի նիստ
2011-04-01
Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ առնչվող խնդիրները լուծելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խմբում ընդգրկված են ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան Աբեղա Նավասարդյանը, կրթության և գիտության նախարարության, կրթության ազգային ինստիտուտի, կրթության պետական տեսչության ներկայացուցիչներ:
Նիստում քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական պլանների, դասավանդման, դասագրքերի բեռնաթափման և վերահրատարակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր: