Հավաստագրման քննությունների արդյունքներ
2011-05-19
Մայիսի 17-ին մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/հավաստագրման/ քննությունների երկրորդ փուլը: Հավաստագրման հայտ ներկայացրած 1066 դիմորդներից առաջին օրը քննությանը մասնակցել է 95 հավակնորդ: Գրավոր քննության շեմը չեն հաղթահարել երկու, իսկ բանավոր քննության շեմը 10 հավակնորդ: Հաջորդ քննությունը տեղի կունենա մայիսի 19-ին /գրավոր/ և 20-ին /բանավոր/:
Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակում
2011-05-19
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2011-2012 ուսումնական տարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար.
Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական 8 կրթաթոշակ,
Իրանի Իսլամական Հանրապետության…
ՄՐՑՈՒՅԹ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2011Թ.
2011-05-19
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2011-2012 ուսումնական տարում Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական /8 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել արաբերեն լեզվին տիրապետող և համապատասխանաբար բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:
ՄՐՑՈՒՅԹ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ -2011Թ.
2011-05-19
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2011-2012 ուսումնական տարում Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար /2 բուհական, 2 մագիստրոսական և 2 ասպիրանտական/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ինչպես նաև ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները:
Դիմորդները պետք…
ՄՐՑՈՒՅԹ ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ -2011Թ.
2011-05-19
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011-2012 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական
/10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:
…












