Համադպրոցական ինտելեկտուալ խաղերի փառատոն
2011-05-16
Տեղի է ունեցել համադպրոցական ինտելեկտուալ խաղերի փառատոնի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների ավագ դպրոցների թիմերը: Միջոցառմանը մասնակցել և պարգևները հանձնել են ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը, Երևանի փոխքաղաքապետ Տ.Մարգարյանը և ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կ.Ավագյանը: Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ինտելեկտուալ փառատոնի մասնակիցներին, կարևորել է փառատոնային ակտիվությունն ու տրամադրությունը աշակերտների շրջանում:
Եզրափակիչ փուլին մասնակցել են 14 ավագ դպրոցների թիմեր, ինչի արդյունքում համադպրոցական ինտելեկտուալ խաղերի փառատոնում երրորդ տեղը գրավել է Շենգավիթ վարչական շրջանի թիվ 97 ավագ դպրոցը, երկրորդ տեղը` Կենտրոն վարչական շրջանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը, իսկ փառատոնի հաղթող է ճանաչվել Աջափնյակ վարչական շրջանի թիվ 118 ավագ դպրոցը: