Արա Ավետիսյանը նշանակվել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար
2011-07-22
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2011 թվականի հուլիսի 22-ի թիվ 703-Ա որոշմամբ՝ Արա Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է Ոստանիկ Մարուխյանի լիազորությունները «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում` համաձայն իր դիմումի:
Նախարարի մեկ այլ հրամանով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Արա Ավետիսյանը` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: