Կարևորվել է կրթության եվրոպական որակի և ստանդարտի ապահովումը
2011-10-28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Քրիստիան Ֆիլիպին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոնզելեկին: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է կրթության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդումը: Նշելով, որ մեր պետությունը կարևորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը, նախարարն ընդգծել է.«Մենք շահագրգիռ ենք, որ Ֆրանսիական համալսարանն իր շարունակական գործունեությամբ կրթության եվրոպական որակ և ստանդարտներ ապահովի Հայաստանում»:












