Կարևորվել է համատեղ աշխատանքը` հօգուտ երեխաների
2011-11-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ( UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, ով վերջերս է ստանձնել իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին` նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ ԿԳ նախարարության և UNICEF-ի համգործակցության արդյունավետ փորձը հնարավորություն կտա ձևավորել համատեղ աշխատանքի նոր ուղղություններ`…
«Կրթություն» - 500
2011-11-28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Կրթություն» շաբաթաթերթի նոր տարեշրջանի 500-րդ հոբելյանական համարի լույսընծայման առթիվ «Գլաձոր» կառավարման համալսարանում կազմակերպված հանդիսությանը: Շնորհավորելով «Կրթություն» շաբաթաթերթի հոբելյանական թողարկումը` ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է, որ թերթը իր շուրջն է համախմբել կրթության և գիտելիքի արժեքը գնահատող մտավորականների լայն շրջանակ:
Նոր որակ’ Հայաստան- Լիբանան կրթական համագործակցության
2011-11-26
«Ազդակ» օրաթերթի հրապարակման համաձայն` Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, պաշտոնական…
«Կրթություն» -500
2011-11-25
Նոյեմբերի 28-ին, ժամը 1300-ին Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի դահլիճում /հասցեն Գրիգոր Լուսավորչի 7/1/ տեղի կունենա «Կրթություն» շաբաթաթերթի նոր տարեշրջանի 500-րդ` հոբելյանական համարի լույսընծայման առթիվ կազմակերպված հանդիսությունը: Հանդիսությանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, պետական և հասարակական գործիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է ՀՀ ԿԳ նախարարին
2011-11-25
Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Վեհափառը, ողջունելով հայկական պատվիրակության այցը Լիբանան, հաջողություններ է մաղթել և ներկայացրել հայկական գաղթօջախի կրթական հաստատությունների հիմնախնդիրներն ու իրականացվող ծրագրերը: Նախարար Արմեն Աշոտյանը Վեհափառին ներկայացնելով…












