Պարգևներ լավագույն ուսանող մարզիկներին
2011-12-05
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում մարզական բարձր արդյունքներ ցուցաբերած Հայաստանի ուսանողական պատվիրակության անդամներին: Ունիվերսիադայում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, ծանրորդ Աղասի Աղասյանը գերազանց է հանդես եկել…
Կրթության ոլորտում ներդրումների խթանումը` առաջնահերթություն
2011-12-03
ՀՀ կրթության և գիտության նախարարության և կրթության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ավանդական համաժողովում ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, քննարկվել են կրթական ծրագրերին միջազգային և տեղական հասարակական կառույցների մասնակցության հնարավորությունները: Շեշտելով, որ միջոցառման նպատակը միջազգային գործընկերներին «ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրով» ամրագրված գերակա ճյուղերը ներկայացնելն է, …
Մրցանակաբաշխություն
2011-12-02
Դեկտեմբերի 5-ին, ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա նախարարության և Finance.am պորտալի համատեղ` «Բիզնես գրավչության իմ բանաձևը» խորագրով ուսանողական մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը: Մրցանակները հանձնելու են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Finance.am –ի ղեկավար Արա Ադուրյանը:
Համաժողով
2011-12-02
Դեկտեմբերի 3-ին ժամը 1000-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կբացվի ՀՀ կրթության և գիտության նախարարության և կրթության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների համաժողովը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի(UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին և ՄԱԿ-ի Պարենի…
Հայ-ֆրանսիական կրթական համագործակցության հեռանկարներ
2011-12-02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության համալսարանական և գիտահետազոտական հարցերի պատասխանատու Էլեն Դյուշենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է հատկապես Հայաստանի ֆրանսիական…












