ՀՀ կառավարությունը կարևորում է մասնավոր բուհերի կայացումը
2011-11-30
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի հյուսիսային համալսարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջունելով բուհի հոբելյանը` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հյուսիսային համալսարանը Հայաստանի մասնավոր կրթական համակարգում ունի իր ուրույն տեղը: Նախարար Ա.Աշոտյանը, կարևորելով մասնավոր կրթական համակարգի հզորացումն ու կայացումը, մասնավորապես նշել է.«ՀՀ կառավարությունը…
ՀՀ ԿԳՆ-ն ներկայացնում է փաստերն անդորրագրերով
2011-11-30
Արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի և որոշ էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկատվությանը, թե ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականից հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների կրթաթոշակները իբր չեն վճարվել, պաշտոնապես հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:«Ժողովուրդ» օրաթերթի 22.11.2011թ հիշյալ խնդրին վերաբերող հրապարակումից հետո ՀՀ ԿԳ նախարարի հանձնարարականով նոյեմբերի 22-ին…
Կյանքի է կոչվել «Հայկական վիրտուալ գիտական գրադարանը»
2011-11-29
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդեսը, որն իրականություն է դարձել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ: Բացելով միջոցառումը` ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կարևորել է Հայկական վիրտուալ գիտական գրադարանի ստեղծման նշանակությունը և նշել, որ այն «մեկ պատուհանի» սկզբունքով հնարավորություն…
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2011-11-29
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ դեկտեմբերի 2-ին ժամը 1400-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների` հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
Կնշվի Հյուսիսային համալսարանի 15 ամյակը
2011-11-29
Նոյեմբերի 30-ին, ժամը 1400ին Հյուսիսային համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենա բուհի 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:












