ՀՀ ԿԳՆ-ն ներկայացնում է փաստերն անդորրագրերով

2011-11-30

Արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի և որոշ  էլեկտրոնային լրատվամիջոցների  կողմից տարածած տեղեկատվությանը, թե ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականից հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների կրթաթոշակները իբր չեն վճարվել, պաշտոնապես հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:«Ժողովուրդ» օրաթերթի 22.11.2011թ  հիշյալ խնդրին վերաբերող հրապարակումից հետո ՀՀ ԿԳ նախարարի հանձնարարականով նոյեմբերի 22-ին փոխանցվել են սեպտեմբեր, իսկ նոյեմբերի 23-ին` հոկտեմբեր ամիսների կրթաթոշակները/ անդորրագրերն առկա են/:
ՀՀ ԿԳ նախարարությունը շնորհակալություն է հայտնել ԶԼՄ-ներին խնդիրը բարձրաձայնելու համար: Ի տարբերություն նախորդի, այսօրվա հրապարակումը պետք է դիտարկել կրթաթոշակային որոշ տապալված նախաձեռնությունների համատեքստում: ԿԳ նախարարությունը, շնորհակալություն հայտնելով բոլոր ԶԼՄ-ներին կրթության ոլորտի հանդեպ ցուցաբերած բացառիկ ուշադրության համար, ընդամենը խնդրում է, հրապարակումներում օբյեկտիվ տեղեկատվությունը զանազանել ուղղորդված ապատեղակատվությունից, որի աղբյուրների որոնման հարցում զերծ ենք մնում այս ամենը  ներքաղաքական իրադարձությունների համատեքտում դիտարկելու գայթակղությունից: Իսկ եթե, այնուամենայնիվ, կան ուսանողներ, ովքեր պնդում են, որ իրենց կրթաթոշակները չեն ստացել, հենց այսօր կարող են այցելել ՀՀ ԿԳ նախարարություն` իրենց հարցերը պարզաբանելու համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։