«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2011-12-19

Դեկտեմբերի  23-ին ժամը 1400-ին ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում  կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների` հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:

ՀՀ կրթության և գիտության նախարարը կմեկնի Ֆրանսիա

2011-12-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 20-22-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Այցի շրջանակում նախատեսված են  հանդիպումներ Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրի, Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման գործակալության նախագահ  Դիդիե Ուսենի հետ, այցելություն ֆրանսիայի համալսարաններ:Նախարարը հանդիպում կունենա նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայցուցիչների հետ:

Լիարժեք քաղաքացու կերտումը` գլխավոր նպատակ

2011-12-16

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր տեղի է ունեցել «Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով գիտակրթական կոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ  կրթության և գիտության, պաշտպանության,  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները, ԼՂՀ կրթության և գիտության նախարարը, հանրապետության տարբեր դպրոցների զինղեկներ, ուժային կառույցների և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ

2011-12-15

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ (ՈԱԱԿ) ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 15-17-ը Աղվերանում կազմակերպել է «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով առաջին ֆորումը: Համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել մեր երկրում որակի ապահովման գործընթացները, առաջիկա խնդիրները և լուծման ուղիները: …

Գիտակրթական կոնֆերանս

2011-12-15

Դեկտեմբերի 16-ին, ժամը 1100-ին Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի դահլիճում տեղի կունենա «Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով գիտակրթական կոնֆերանսը:Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության,  սպորտի և երիտարադության հարցերի նախարարները, ՀՀ ոստիկանապետը և պետական ու հասարակական կառույցների այլ ներկայացուցիչներ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։