ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՕՍԼՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
2011-12-26
Օսլոյի համալսարանին առընթեր գործող Միջազգային ամառային դպրոցը (International Summer School-ISS) օտարերկրյա ուսանողների համար 2012թ. հունիսի 23-ից օգոստոսի 3-ը կազմակերպում է6 շաբաթյա ամառային դասընթացներ:
Դասընթացներին մասնակցելու համար պետք է գրանցվել www.summerschool.uio.no կայքէջում և անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել մինչև 2012թ. փետրվարի 1-ը :
ՆԱՆՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼՈՒ
2011-12-26
Նանյան Տեխնոլոգիական համալսարանի (Սինգապուր) Ս. Ռաջարաթնամի անվան միջազգային ուսումնական հաստատությունը 2012-2013 ուսումնական տարվա համար հայտարարել է ընդունելություն:
Փաստաթղթերը կարող եք ներկայացնել մինչև 2012թ. փետրվարի վերջ: Ընդունելության շրջանակներում առաջարկվող ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ կից նյութերից և www.rsis.edu.sg/grad/welcome.htm կայքէջից:
Պարգևներ պետական տարբեր կառույցների կողմից
2011-12-26
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2011 թվականի ամփոփիչ գործակարգավարական խորհրդակցությունը: Մինչ օրակարգի աշխատանքային հարցերին անցնելը նախարար Արմեն Աշոտյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների և նախարարության աշխատակիցների հանձնել է պետական պարգևներ՝ հուշամեդալներ, պատվորգրեր և շնորհակալագրեր, որոնք շնորհվել են պետական տարբեր կառույցների կողմից տարվա ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի…
2011-ը. ակտիվ աշխատանքի, նոր ձեռքբերումների ու հին խնդիրների տարի
2011-12-23
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը: Գնահատելով 2011 թվականին կատարված աշխատանքները՝ նախարարը նշել է, որ տարին ակտիվ աշխատանքի, նոր ձեռքբերումների ու հին խնդիրների տարի էր: «Մեզ հաջողվեց բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրել և քաղաքականության, և ենթակառուցվածքների ուղղությամբ, միաժամանակ մի շարք հիմնարար խնդիրներ դեռևս…
ՊԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՊԱՐԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
2011-12-22
Եվրոպական չորս համալսարան միավորող Խորեոմունդուս կոնսորցիումը հայտարարել է մրցույթ պարի ուսումնասիրության, պարային ժառանգության մագիստրոսական կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ /16 կրթաթոշակային տեղ/: Ուսուցման լեզուն անգլերենն է: Դիմորդները պետք է ունենան պարին կամ անտրոպոլոգիային առնչվող բակալավրի աստիճան:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2012 թվականի հունվարի 16-ը:
Կոնսորցիումի, ինչպես նաև մագիստրոսական…












