ՀՀ կառավարության նիստում

2012-01-26

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան ՍարգսյանըÖ‰ Նիստից առաջ վարչապետի խնդրանքով ՀՀ կրթության և գիտության նախարարը պարզաբանել է, թե ինչ պարտավորություններ է ստանձնելու Հայաստանը` հյուրընկալելով բոլոնյան գործընթացի քարտուղարությունը. «Երեք տարի ժամկետով Երևանը դառնալու է իններորդ քաղաքը, որտեղ հյուրընկալվելու է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունըÖ‰ Մեզ է վստահվել բոլոնյան գործընթացի կազմակերպման ողջ պատասխանատվությունը գալիք երեք տարիների ընթացքումÖ‰
 Այս տարվա հունիսից ձևավորվելու է քարտուղարության մեր ազգային թիմը, որը մինչև 2015 թվականի հունիսը կիրականացնի իր պարտավորություններըÖ‰ Հայաստանն այս առումով ԱՊՀ-ում առաջին և Արևելյան Եվրոպայում երկրորդ երկիրն է, որը հյուրընկալում է բոլոնյան գործընթացի քարտուղարությունըÖ‰ Աշխատանքների կազմակերպման համար պետբյուջեով նախատեսվել են գումարներ, միջոցներ ենք ստանալու նաև գրանտային տեսքովÖ‰ Խնդրո առարկայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև գործարարները», - ասել է նախարարը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։