«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ «ԱՊԱՐԱՆԻ ՖԻԶԻԿԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և
2012-02-28
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի «Ապարանի N2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան 2 փակուղի 1 հասցեում գտնվող ուսումնական համալիրի ձախակողմում գտնվող 1206.66 քառ.մետր ընդհանուր մակերեսով ու 7104.75 հազ.դրամ սկզբնական արժեքով 2-րդ մասնաշենքն ու դրան հարակից 4500 քառ.մետր մակերեսով հողատարածքը հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային օգտագործման համար:
3.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ապարանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Սահմանել, որ «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն «Ապարանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ապարանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 664-ն որոշմամբ հաստատված հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցների» ցանկի Հայաստանի հանրապետության Արագածոտնի մարզի դպրոցների ցանկի 51-րդ կետում «Ապարանի» բառից հետո ավելացնել «ֆիզիկամաթեմատիկական» բառը:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` ապահովել.
1) փոխանցման ակտով նախատեսված սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման – ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումն` այն իրականացնելով «Ապարանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման – ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումն` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
8.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենք-շինությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`ապահովել.
1)«Ապարանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը,
2)«Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սովորողների հետագա ուսումնառությունը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 20-ից:












