«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է

2012-02-27

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում գործում են սովորողների օժտվածության զարգացման տարատեսակ ակումբներ` գիտակների, «Տիեզերք», «Խաղարկային դատարան», Լուսաստղ, Art-mskh (նորագույն մշակույթի), Info-mskh (լրագրողների), «Ռոբոտիքս», «Համակարգչային ուսուցողական խաղերի ստեղծում», Դիզայներ-տեխնոլոգի, կենդանաբանի, բուսաբանի, էկոլոգի, հայրենագետի, կինո-ֆոտո:
Ակումբները բաց են ու անվճար հանրապետության բոլոր սովորողների համար, գործում են տարբեր հասարակական, բարեգործական, ոչ կառավարական և գիտակրթական կազմակերպությունների մասնագիտական և ֆինանսական աջակցությամբ: Նպատակն է` ստեղծել սովորողների օժտվածության զարգացման մատչելի ծրագիր:
Հասցե` Երևան, Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամաս,Րաֆֆու 57,Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, հեռախոս` (010) 74-72-46,095 29-25-09:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։