ԿԳՆ-ն ակնկալում է համագործակցություն
2012-07-09
Ի կատարումն հուլիսի 4-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի տված հանձնարարականի՝ դիմում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին Կրթության և գիտության նախարարությանը տրամադրել հանրակրթական դպրոցներում մանկավարժների սոցիալական փաթեթից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտների և չարաշահումների վերաբերյալ իրենց հայտնի տեղեկությունները:
Կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար:
«Այրվելով` լուսավորել ուրիշների կյանքն ու ճանապարհը….»
2012-07-04
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի նիստի ընթացքում այսօր Հիպոկրատի երդում են տվել բուհի 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտները: Ավարտական վկայականների հանձնման արարողությանը մասնակցել է տվյալ բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով միջոցառման սկզբում ներկաներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել…
Նախարարն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
2012-07-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության խնդիրներ:
Նախարարը նշել է, որ մեր երկիրը կարևորում է հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման…
Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը
2012-07-04
Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի ընթացքում հիմնականում քննարկվել են պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացին առնչվող հարցեր` մասնավորապես կապված ուսանողների հրամանագրման և նախատեսվող զորակոչի հետ: Անդրադառնալով միասնական քննություններին` նախարարը նշել…












