«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2012-07-14
Հուլիսի 19-ին, ժամը 1400-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
Երթևեկության կանոններն` առցանց
2012-07-10
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնած, ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» նախագծի շնորհանդեսը: Նախագծի իրականացմանն օժանդակել է «Dasaran.am»-ի գլխավոր հովանավոր« ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Նախագծի շնորհանդեսին մասնակցել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը և…
Հայ-ռուսական համագործակցություն հումանիտար ոլորտում` նոր հեռանկարներ և ծրագրեր
2012-07-09
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի` ԱՊՀ անդամ պետությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:
Առաքելությունը` լուսավորության ջահը պատվով տանելն է
2012-07-09
Կրթության ազգային ինստիտուտում այսօր մեկնարկել է Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման 2012 թվականի ծրագիրը, որն ամեն տարի կազմակերպում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել և արգասաբեր աշխատանք է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Նախարարության գերակայություններից մեկն է մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարումը և սպասարկումը: …
Շնորհանդես
2012-07-09
Հուլիսի 10-ին, ժամը 1100-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնած, ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» նախագծի շնորհանդեսը:
Նախագծի իրականացմանն օժանդակել է նաև «Dasaran.am»-ի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:












