Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման 2012թ. ծրագիր
2012-07-09
Ծրագիրը գործում է 2000 թվականից: 2002 թվականից այն սկսել է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից և մինչև 2009թ. տրամադրվող գումարի չափը աճել է: Այժմ ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները:
Այս տարի ծրագրին կմասնակցեն 75 ուսուցիչներ 12 երկրներից.
1 Ռուսաստան 16 /Կրասնոդար, Պերմ, Պսկով, Մոսկվա, Տյումեն /
2 Եգիպտոս 1 / Կահիրե/
3 Իրան 7 /Թավրիզ, Թեհրան, Սպահան/
4 ԱՄՆ 5 /Նյու Յուրք, Փասադենա, Բլովեշտ, Սաուսպորտ /
5 Ավստրալիա 3 / Սիդնեյ /
6 Աբխազիա 8 /Ցկբին, Բագաժյաշտա, Ցանբեկուստա, Գագրա/
7 Լիբանան 5 /Բեյրութ,Այնճար/
8 Մեծ Բրիտանիա 5 /Լոնդոն/
9 Սիրիա 17 / Հալեպ, Դամասկոս, Քեսապ/
10 Վրաստան 5 /Բաթում, Թբիլիսի/
11 Ուկրաինա 2 /Կիև, Օդեսա/
12 Ֆրանսիա 1 /Փարիզ /
ԸՆԴԱՄԵՆԸ 75
Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում. մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, դպրոցների կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման: Ըստ խմբերի պատկերը հետևյալն է.
Խումբ Քանակ
Մեկօրյա 14
Տարրական 12
Հայոց լեզու և գրականություն 16
Դպրոցների կառավարում 11
Լրացուցիչ կրթություն 9
Մանկապարտեզ 13
ԸՆԴԱՄԵՆԸ 75
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այն տարի վերապատրաստման մեջ ընդգրկված են ավելի մեծ թվով Սփյուռքի մասնագետների և ստեղծագործող ուսուցիչներ, որոնք իրենց փորձը կներկայացնեն Սփյուռքի այլ ուսուցիչներին: Արևմտահայերենը ծրագրում կդասավանդի Լիբանանի «Հայկազյան» համալսարանի դասախոս, բազմաթիվ գրքերի հեղինակ Կարո Առաքելյանը:
Այս տարի նույնպես ուսուցիչները հնարավորություն կունենան այցելել մի շարք թանգարաններ, շրջայցեր կատարել Խոր-Վիրապ, Նորավանք, Սևան, Էջմիածին, Գեղարդավանք:
Դասընթացների վերջում ուսուցիչներին կտրվեն ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:












