Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը
2012-07-04
Նիստի ընթացքում պետական և ոչ պետական բուհերի ռեկտորները ներկայացրել են քննարկվող հարցերի շուրջ իրենց առաջարկությունները և դիտողությունները:
Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, հանձնաժողովը որոշել է բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը և սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ, մասնավորապես, ուսանողներին առաջարկել ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչև զորակոչվելը վճարել 2012-2013 թվականների ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը, որը հնարավորություն կտա նրան ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով կամ բանակից զորացրվելուց հետո վճարել 2014-2015 թվականների ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով:
Ընդունող հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա հուլիսի 10-ին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների նախնական արդյունքների ներկայացման, ինչպես նաև ազգային փոքրամասնություններին, միջազգային օլիմպիադաների հաղթողներին և զորակոչիկներին առնչվող այլ խնդիրներ:












