«Ոսկե հուշամեդալ»` Ռաիսա Մկրտչյանին
2012-07-23
Կրթության ոլորտում ունեցած երկարամյա մանկավարժական գործունեության համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի մենակատար Ռաիսա Մկրտչյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», որն այսօր ՀՀ ժողովրդական արտիստուհուն է…
Համահայկական բնագիտական օլիմպիադա
2012-07-21
Հուլիսի 23-ին, ժամը 1500-ին Երևանի պետական համալսարանին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի դահլիճում (Ազատության պող., 2/9) տեղի կունենա Համահայկական բնագիտական օլիմպիադայի (ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա) բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
<<Կրտսեր տարիքի երեխաների դաստիարակում և ուսուցում>> ամենամյա երկրորդ միջազգային գիտագործնական կոնֆերանս
2012-07-21
Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության, Մոսկվայի մանկավարժական ակադեմիայի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կրթության ինստիտուտի աջակցությամբ սույն թվականի դեկտեմբերի 6-7-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա <<Կրտսեր տարիքի երեխաների դաստիարակում և ուսուցում>> ամենամյա երկրորդ միջազգային գիտագործնական կոնֆերանսը: Կոնֆերանսի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ ինտերնետային կայքից` www.forum-mpado.ru:
ԲԱԿԱԼԱՎՐԻ և ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՌԴ -ում
2012-07-20
Ռուսաստանի Դաշնության Ռյազանի ռադիոֆիզիկայի պետական համալսարանը հրավիրում է ՀՀ քաղաքացիներին ներքոնշյալ մասնագիտություններով բակալավրի և մագիստրոսի ծրագրերով բարձրագույն կրթություն ստանալու նպատակով.
•Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա,
•Հասարակագիտություն,
•Կառավարում,
•Հանրային կառավարում,
•Էլեկտրաէներգետիկա և էլեկտրատեխնիկա,
•Ռադիոտեխնիկա,
•Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա,
•Տեխնիկական համակարգերի կառավարում,
•Տնտեսագիտություն…
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ԻԻՀ-ում
2012-07-20
Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիական նախարարությանն առընթեր «Ալմուսթաֆա Ալալամիե» կենտրոնը՝ միջազգային համագործակցության զարգացման շրջանակներում գիտության տարբեր բնագավառների ձեռքբերումներին ծանոթանալու համար ընձեռում է հետազոտության հնարավորություն ներքոնշյալ պայմաններին համապատասխանող դիմորդներին.
•ասպիրանտական կամ համարժեք փաստաթղթի առկայություն կամ ուսուցում ասպիրանտուրայում,
•բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդման փորձ,
•իսլամագիտության և հումանիտար…












