Սեպտեմբերի մեկը նախարարի համար կրկնակի տոն էր
2012-09-01
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին այցելել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և ներկա գտնվել Գիտելիքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Նախարարը տիկնոջ հետ դպրոց էր ուղեկցել ավագ որդուն, ով այս դպրոցում առաջին դասարան է կհաճախի: «Այսօր ինձ համար կրկնակի տոն է:…
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ
2012-08-31
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին:…
Հրաժեշտի հանդիպում
2012-08-31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմայի հետ, ով ավարտում է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Չիմային և նշել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ կրթական համակարգի լավագույն միջազգային…
Դպրոցները պատրաստ են սեպտեմբերի 1-ին
2012-08-31
«Հայելի» ակումբում սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը անդրադաձել է 2012-2013 ուսումնական տարվա մեկնարկին ու հանրակրթական դպրոցներում կատարված նախապատրաստական աշխատանքներին: Ն. Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում գործում է ավելի քան 1400 դպրոց, դրանցից 161-ը` Երևանի քաղաքապետարանի ենթակայության …
Ավանդական օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
2012-08-31
Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության ավանդական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, դպրոցների, քոլեջների, ուսումնարանների և մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև հանրակարթական դպրոցների աշակերտներ: …












