Հրաժեշտի հանդիպում

2012-08-31

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմայի հետ, ով ավարտում է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Չիմային և նշել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ կրթական համակարգի լավագույն  միջազգային գործընկերներից  է:
Նախարարը բարձր է գնահատել համատեղ ծրագրերը, որոնք իրականացվել են  ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում: Իր հերթին  Ջ. Չիման ընդգծել է, որ իր համար Հայաստանում աշխատելը հաճելի և հետաքրքիր է եղել:  Կողմերը հույս են հայտնել, որ սկսված բոլոր ծրագրերը հաջողությամբ կշարունակվեն և կընդլայնվեն:
Հայաստանի կրթության ոլորտում բարեփոխումների ծրագրերին ակտիվորեն աջակցելու և արդյունավետ աշխատելու համար Ջաթինդեր Չիման նախարար Արմեն Աշոտյանի կողմից պարգևատրվել է  ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։