Ոլորտի հարկային պարտավորությունները. նախարարի զեկույցը
2012-11-01
Հոկտեմբերի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է բոլոր նախարարություններին` ներկայացնել իրենց ոլորտում հարկային պարտավորությունների կատարաման մասին տեղեկություններ և ոլորտի տնտեսական ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված առաջարկություններ: Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի վերաբերյալ» զեկույցը:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։