ՀՀ ԿԳՆ թիմն արծաթե մեդալակիր

2012-11-02

Սեպտեմբերի 25-ից մեկնարկած «ՀՀ վարչապետի գավաթ-2012»  ֆուտբոլային  մրցաշարի եզրափակիչ փուլում հանդիպել են  ՀՀ կրթության և գիտության նախարարության և  ՀՀ պաշտպանության նախարարության թիմերը: Եզրափակիչ խաղը տեղի  է ունեցել  Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվել   Պաշտպանության նախարարության թիմի հաղթանակով:ՀՀ ԿԳՆ թիմը գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի:
Եզրափակիչ խաղին ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև կառավարության այլ անդամներ և բազմաթիվ երկրպագուներ:
Ֆուտբոլային մրցաշարին այս տարի մասնակցել է պետական կառավարման համակարգը ներկայացնող 14 թիմ: կիսաեզրափակիչում մրցել են ՀՀ ԿԳՆ-ի, ՀՀ դատախազության, ՀՀ ՊՆ-ի և Ոստիականության թիմերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։