Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին
2012-12-21
Նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2011/2012 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ համալսարանի ռեկտորի հաշվետվությունը:
Օրակարգի հարցերի շարքում լսելով նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությունը 2012 թվականի (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի վերաբերյալ՝ խորհուրդը որոշել է հավանության արժանացնել այն և համալսարանի ընթացիկ տարվա եկամուտների ու ծախսերի հաշվետվության գնահատումը կատարել հաշվեքննության արդյունքների հիման վրա: Նիստում հաստատվել է ԵՊՀ 2013թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը:












