Սեմինար

2012-12-20

Դեկտեմբերի 21-ին, ժամը 1000-ին  Ծաղկաձորում /Գրողների տուն/ տեղի կունենա «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված սեմինարի բացման արարողությունը, որին կմասնակցեն  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, 30 դպրոց-կենտրոնների տնօրեններ:
Սեմինարի ընթացքում կներկայացվի «Դպրոց-կենտրոնների միության» փորձագետների կողմից մշակված դպրոցի զարգացման ծրագրի մեթոդական ուղեցույց-ձեռնարկը` այն հետագայում դպրոցներում փորձարկելու նպատակով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։