Ա. Աշոտյան. Ես կիսում եմ դիմորդների մտահոգությունը
2013-01-18
Նախարար Ա. Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ շտեմարանների վերաբերյալ առկա բողոքները նույնպես լրացուցիչ ապացույց են, որ շտեմարանը քննական ճիշտ եղանակ է. «Եթե չլինեին թեստային որոշ առաջադրանքների հետ կապված հանրային քննարկումները, մասնագետների կողմից չբարձրաձայնվեին դիտողությունները, որևէ երաշխիք, որ վիճելի առաջադրանքները չէին սպրդի քննաթերթիկներ, չէր լինի:
«Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ, որպեսզի հնարավոր լինի զատել բարդ, բայց ծրագրի շրջանակում գտնվող թեստը ծրագրից դուրս գտնվող ու իրական գիտելիքի ստուգման հետ կապ չունեցող թեստերից: Կարծում եմ, որ այս ընթացքում պետք է մասնագիտական քննարկումները հնարավորինս թեժ լինեն, որը կնպաստի որակյալ քննական թեստեր ունենալուն»,- նշել է նախարարը, խոստանալով հետևողական լինել, որ քննական թերթիկներում որևէ անորակ, ցածրորակ, սխալ կազմված թեստ չլինի:












