Նախարարը ստորագրել է հրամաներ օլիմպիադաների կազմակերպման վերաբերյալ

2013-01-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մշտապես գործող հանրապետական օլիմպիական խորհրդի, 2012-2013 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների նախագահների կազմերը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցերը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը: 
Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրամանով հաստատված հավելվածի 4-րդ կետի  պահանջները:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մեկ այլ հրամանով հաստատվել է նաև 2012-2013 ուստարվա ՀՀ դպրոցականների «Մաթեմատիկա »  առարկայի օլիմպիադայի կազմակերպման եվ անցկացման ընթացակարգը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։