Կապանում նոր ավագ դպրոց է կառուցվում

2013-08-27

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ավանդական  օգոստոսյան խորհրդակցությունները ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սկսել է սահամանամերձ Սյունիքի մարզից: Նախարարը օգոստոսի 26-ին  մարզկենտրոն Կապանում ներկա է գտնվել  մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը, որտեղ ներկայացվել  են Սյունիքի մարզի կրթական համակարգում 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները: 

«Էներգախնայողությունը աշակերտների պատկերացմամբ» թեմայով մրցույթ

2013-08-24

2013թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է մասնակցել մրցույթի, որի ընթացքում միջնակարգ դպրոցի աշակերտները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները վերականգնվող  էներգետիկայի, էներգախնայողության և բնապահպանական թեմաներով:Լավագույն աշխատանքները կտեղադրվեն Հիմնադրամի պաշտոնական  www.r2e2.am կայքում, իսկ հեղինակները կստանան մրցանակներ: Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ կից նյութից:

Բուհերն իրենց բյուջեների 7 տոկոսը կհատկացնեն ուսանողական զեղչերին

2013-08-24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիպում է ունեցել բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Նկատի ունենալով, որ ուսանողներին հուզող ամենահրատապ խնդիրը բուհերում ուսման վարձավճարների բարձրացմանն է վեաբերում, նախարարը նախ ներկայացրել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրերը, որոնք նպատակ ունեն սոցիալապես խոցելի խմբերի ուսանողների…

Անվճար համակարգիչ առաջին դասարանցիներին

2013-08-23

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել  ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարևոր նախապայման…

Օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկ

2013-08-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է 2013-2014 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 24-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ  հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով,  հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։