Սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի զեղչ. Ա. Աշոտյան

2013-08-30

ՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Նախարարի նամակում մասնավորապես նշվում է. «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժիններում սովորող սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի 50% զեղչ, իսկ բուհում սովորողների համար` ուսման վարձավճարի չափը սահմանել 2012-2013 ուստարվա համար ՀՀ քաղաքացիների համար սահմանված վարձավճարի չափով:
Սիրիայի բուհերից ՀՀ բուհեր տեղափոխվել ցանկացող սիրիահայ ուսանողների համար, եթե առարկայական տարբերությունները գերազանցում են 20 կրեդիտը, սահմանել առարկայական տարբերությունների հանձնման ժամկետ և նրանց հնարավորություն տալ ուսումնառությունը շարունակել այն կուրսից, որից նրանք տեղափոխվել են»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։