Ֆրանսերենը՝ որպես 3-րդ օտար լեզու, դասավանդող ուսուցիչների համար Ֆրանկոֆոնիյաի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպվել է հնգօրյա վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստումն իրականացվել է Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի շրջանակում հունիսի 24-28-ը: Դասընթացին մասնակցել են 19 ուսուցիչներ: Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են ֆրանսերենի դասաժամերի ընթացքում կիրառվող մանկավարժական նորարարությունները: Վերապատրաստմանը մասնակցած ուսուցիչներին այսօր ՀՀ ԿԳՆ-ում հանձնվել են համապատասխան վկայականներ:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։