ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստ

2013-11-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրված էին մի շարք հարցեր, մասնավորապես, բուհերի կառավարման խորհուրդների վերանայում, մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի գործարկում, նորարարական մրցակցային ծրագրերի պատշաճ իրականացում, մասնագիտությունների նոր ցանկի հիմնական

ուղղությունները, սոցիալական ծրագրի պատշաճ կազմակերպում, զորակոչի և զորացրման ժամկետների փոփոխության հետ կապված ուսումնական գործընթացի կազմակերպում, գիտահետազոտական հաստատությունների անվճար ասպիրանտների բուհերում կրթական մոդուլների իրականացման արդյունավետ կազմակերպում, ինչպես նաև  ուսումնական վարչությունների աշխատանքների արդյունավետության բարձրացում: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Tempus-ի ծրագրերին բուհերի մասնակցության ներգրավմանը, մասնավորապես, ընդգծվել է, որ վերոնշյալ 18 ծրագրում ընդգրկված են հայաստանյան բուհերը, որոնցից 8-ը համակարգում են ծրագրերը: Նախարար Արմեն Աշոտյանը  բուհերին կոչ է արել ակտիվությամբ մասնակցել 2014-20 թթ. դրամաշնորհային ծրագրերին: Նախարարը նաև հորդորել է օբյեկտիվ քննաշրջան կազմակերպել ` հասնելով կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, բուհերում բացառել քաղաքական և կրոնական որևէ գործունեություն, ինչպես նաև բարձրացնել ուսանողական կառույցների հետ տարվող աշխատանքի արդյունավետությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։