Մեկ արծաթ և երկու բրոնզ

2013-11-25

Հայաստանի ուսանող մարզիկների թաեքվոնդոյի թիմը  նոյեմբերի 22-25-ը մասնակցել է Մոսկվայում կայացած Եվրոպայի ուսանողական առաջնությանը: Հայաստանի թիմը մրցաշարում արձանագրել է հաջողություններ, մասնավորապես  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող Վահագն Աղաջանյանը /74 կգ քաշային կարգ/ արժանացել է արծաթե, իսկ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանող Հայկազ Սամվելյանը  /58 կգ քաշային կարգ/ և Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի  ուսանող Հակոբ Ղազարյանը/ 63 կգ քաշային կարգ/ բրոնզե մեդալների:
Թիմի գլխավոր մարզիչն է Զորայր Մեկինյանը, պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։