Քննարկվել է Լեյդենի համալսարանում հայագիտական ամբիոնի վերականգման հարցը

2014-02-21

Նիդերլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լեյդենի համալսարանի  ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համալսարանում  հայագիտական ամբիոնի վերականգման հարցը, որը գործել է 1994-2009 թվականներին և փակվել համալսարանի ֆինանսական դժվարությունների պատճառով:
Ամբիոնի վերականգման համար  հայկական կողմն առաջարկել է համագործակցային բազմաշերտ ծրագիր՝ հայագիտության բնագավառում Հայաստանի  առաջատար բուհերի մասնակցությամբ, մասնավորապես, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման և համատեղ գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով:Կողմերը քննարկել են նաև  Լեյդենի համալսարանի և Երևանի պետական և պետական բժշկական համալսարանների միջև համագործակցային համաձայնագրերի ստորագրման հնարավորությունները մի շարք ուղղություններով՝  բժշկակենսաբանություն, աստղագիտություն, հիմնարար գիտություններ: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև համալսարանի գրադարան, որտեղ առկա են ավելի քան 250 հայալեզու հին տպագիր գրքեր:  
Նախարար   Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հոլանդական մի շարք հիմնադրամների ղեկավարնեի հետ և քննարկել Հայաստանում քաղաքացիական և մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերի շարունակականության ապահովման խնդիրները՝ ինչպես հանրակրթական, այնպես էլ բուհական համակարգերում:
Հանդիպումներին  մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։